Մատչելիության հղումներ

ԵԴ-ի վճիռը «Տիմոշենկոյին ազատ արձակել չի ենթադրում»


Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկա, արխիվ
Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկա, արխիվ
Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան, արձագանքելով երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործով Եվրադատարանի կայացրած վճռին, հայտարարել է, որ այն Տիմոշենկոյին ազատ արձակել չի ենթադրում:

Եվրադատարանը օրեր առաջ միաձայն որոշեց, որ Տիմոշենկոյի ձերբակալությունն ու կալանքը անօրինական են եւ կատարվել են քաղաքական դրդապատճառներով:

«Տիմոշենկոյի իրավունքների խախտումը Եվրադատարանը ճանաչել է միայն նրա ձերբակալության եւ կալանքի մասով, բայց դա չի վերաբերում «գազի գործով» նրա դեմ կայացված դատավճռին», - ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազը` հավելելով, որ Տիմոշենկոյի քաղաքական գործիչ լինելը չի նշանակում, որ նա քաղաքական հետապնդման է ենթարկվում:

Ուկրաինայի նախկին վարչապետը գազային համաձայնագրերի կնքման ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով դատապարտված է 7 տարվա ազատազրկման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG