Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել Ջոն Հեֆերնի հետ


Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասյօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:

Տարածած հաղորդագրությամբ ՀԱԿ-ը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված զարգացումները, ընտրական գործընթացի օրինականության վերահսկման եւ այդ ուղղությամբ ընդդիմադիր քաղաքական ուժերի համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ միջազգային հանրության կողմից այդ ընտրությունների մոնիտորինգի հնարավորությունը:

Քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներին առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG