Մատչելիության հղումներ

logo-print
Երկօրյա այցով Ադրբեջան է ժամանել Եվրամիության ընդյալնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Բաքվում Եվրամիության պատվիրակության հաղորդագրության համաձայն` Ֆյուլեի այցի հիմնական նպատակն է երկկողմ համագործակցությանը, ինչպես նաեւ Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակներում Ադրբեջանի առաջընթացին վերաբերող հարցերի քննարկումը:

Հանձնակատարը հանդիպումներ կունենա երկրի նախագահ Իլհամ Ալիեւի եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ԵՄ - Ադրբեջան գործընկերության թեմայով դասախոսություն կկարդա Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG