Մատչելիության հղումներ

logo-print
Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Քիրվալիձեն հրաժարական է տվել մինչեւ իր ղեկավարած գերատեսչությունում կոռուպցիայի գործով քննության ավարտը:

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` այսօր կառավարության նիստից առաջ Քիրվալիձեն հայտարարել է. - «Ես ինձ վրա եմ վերցնում քաղաքական պատասխանատվությունը կոռուպցիայի փաստերի համար եւ հրաժարական եմ տալիս, որպեսզի չխանգարեմ քննությանը»:

Նախօրեին Վրաստանի հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները ձերբակալել են ոլորտի վեց պաշտոնյաների, որոնց մեղսագրվում է գյուղատնտեսական աշխատանքների համար հատկացված 54 միլիոն լարիից (մոտ 33 միլիոն դոլար) 2 միլիոնի յուրացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG