Մատչելիության հղումներ

Մարգարյանի ունեցվածքի հարցով ՀԱԿ-ի հաղորդումը ուղարկվել է ՀՔԾ


Տարոն Մարգարյան, արխիվ
Տարոն Մարգարյան, արխիվ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի հարցով «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության հաղորդումը Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ այսօր ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)` «քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգելու մատնանշված հանգամանքները՝ համապատասխան դատավարական որոշում կայացնելու համար»:Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջը:

Գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ ապրիլի 30-ին ստացել է ՀԱԿ կուսակցության անունից ներկայացված հաղորդումը` «հանցագործության կատարման մասին», որով խնդրում են պարզել Մարգարյանի ներկայացրած հայտարարագրում ներառված գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, տնօրինման եղանակի, գույք ձեռք բերելու, տիրապետելու կամ օգտագործելու օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երեւույթների կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG