Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է Նաիրիի ոստիկանապետի դին


Այսօր առավոտյան` ժամը 10:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի մոտ գտնվող գերեզմանատանը հայտնաբերվել է Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Կորյուն Հարությունյանի դին` հրազենային վնասվածքով:

«Ազատություն» ռադիոկայանը դեպքի վայրում պարզեց, որ Հարությունյանի դին հայտնաբերվել է նրա ծնողների գերեզմանից ոչ հեռու` ծառայողական Nissan մակնիշի 050ՈՍ03 պետհամարանիշով ավտոմեքենայում: Վնասվածքը գլխի շրջանում է:

Գործի քննությունը իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը, որի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զախարյանը եւ Կոտայքի մարզի ոստիկանապետ Գրիշա Բադալյանը ժամանել են դեպքի վայր:

Ներկայումս պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները, կատարվում է տեղանքի զննում:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, 50-ամյա Կորյուն Հարությունյանը Նաիրիի ոստիկանապետ էր նշանակվել վերջերս` մոտ մեկ շաբաթ առաջ:


Սարգիս Հարությունյան

Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG