Մատչելիության հղումներ

Աշխատանքի հերոսներ Ռուսաստանում


Ռուսաստանի Աշխատանքի հերոսի մեդալը
Ռուսաստանի Աշխատանքի հերոսի մեդալը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ շնորհել է «Աշխատանքի հերոս» կոչումը:

Մայիսի 1-ին Աշխատավորի օրվա կապակցությամբ անցկացված արարողության ժամանակ այդ պատվավոր կոչմանն է արժանացել հինգ հոգի, այդ թվում` Մարիինյան թատրոնի տնօրեն Վալերի Գերգիեւը:

Պուտինը Ռուսաստանի պետական նոր պարգեւը սահմանել է մարտին: «Ռուսաստանյան Դաշնության աշխատանքի հերոս» աստղաձեւ ոսկե մեդալը նման է խորհրդային տարիներին Սոցիալիստական աշխատանքի հերոսներին շնորհվող մեդալին, միայն թե մուրճ ու մանգաղին փոխարինում է երկգլխանի արծիվը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG