Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ամենամեծ ձեռքբերումները կերտում ենք մայր Հայաստանում»


Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում հանդիսության ժամանակ, արխիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում հանդիսության ժամանակ, արխիվ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 1-ի` Աշխատանքի օրվա կապակցությամբ:

«Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխատավորների իրավունքները», - ասված է ուղերձում, որը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում: - «Հայի ստեղծագործ մտքի ու արարող ձեռքի արգասիքը կարելի է տեսնել աշխարհի բոլոր չորս կողմերում, սակայն մեր ամենամեծ ձեռքբերումները կերտում ենք մայր Հայաստանում»:

«Անցյալում բազմաթիվ դժվարություններ վերապրած մեր հայրենիքում պետք է ստեղծենք մի այնպիսի պետություն, որտեղ պահպանվում եւ սերնդեսերունդ են փոխանցվում մեր լավագույն ավանդույթները: Մեր աշխատանքով պետք է Հայաստանը քայլի ժամանակին համընթաց՝ յուրացնելով ոչ միայն նորարարությունները, այլեւ աշխատանքի կազմակերպման եւ աշխատավորների իրավունքների պաշտպանության ամենաառաջադիմական ձեւերն ու չափանիշները», - իր ուղերձում գրել է Սերժ Սարգսյանը` վստահություն հայտնելով, որ «մեր աշխատասեր ժողովուրդը շարունակելու է Հայաստանի շենացման իր վերընթաց ուղին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG