Մատչելիության հղումներ

logo-print

Հզոր պայթյուն Մախաչկալայում. երկու դեռահաս զոհվել է


Ոստիկանները պայթյունի վայրում, Մախաչկալա, 1-ը մայիսի, 2013թ.

Ոստիկանները պայթյունի վայրում, Մախաչկալա, 1-ը մայիսի, 2013թ.

Այսօր հզոր պայթյուն է որոտացել Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում, զոհվել են 15-16 տարեկան երկու դեռահասներ, նրանց եւս երկու հասակակիցներ վիրավորվել եւ հիվանդանոց են տեղափոխվել:

Ավելի ուշ տարածված հաղորդագրությունը, թե մահացել է նաեւ հիվանդանոց տեղափոխվածներից մեկը, Դաղստանի ներքին գործերի նախարարությունը քիչ առաջ հերքեց:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, պայթյունը տեղի է ունեցել Մախաչկալայի կենտրոնական շուկայից ոչ հեռու` մի խանութի մոտ: Դեռահասները տուժել են, երբ փորձել են բացել տուփը, որում էլ ենթադրաբար թաքցված է եղել ռումբը:

Ռուսաստանյան հանրապետության ներքին գործերի նախարարության գնահատմամբ` պայթյունի հզորությունը կազմել է շուրջ 2 կիլոգրամ տրոտիլային համարժեքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG