Մատչելիության հղումներ

logo-print

9 տարի 10 ամիս` «Խրոմայա լոշադ»-ի սեփականատիրոջը


«Խրոմայա լոշադ»-ի սեփականատեր Անատոլի Զակը Պերմի դատարանում, արխիվ

«Խրոմայա լոշադ»-ի սեփականատեր Անատոլի Զակը Պերմի դատարանում, արխիվ

Ռուսաստանի Պերմ քաղաքի «Խրոմայա լոշադ» գիշերային ակումբում 2009 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ դատարանը 9 տարի 10 ամսվա ազատազրկման է դատապարտել ակումբի սեփականատիրոջը:

Անատոլի Զակը եւ նրա նախկին գործընկերները մեղավոր են ճանաչվել ոչ կանխամտածված սպանության համար: Զակի 4 գործընկերները դատապարտվել են 4-ից մինչեւ 6 տարվա ազատազրկման: Տեղի հակահրդեհային անվտանգության ծառայության երկու նախկին պաշտոնյաներ էլ դատապարտվել են 4 եւ 5 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, 2009 թվականի դեկտեմբերին Պերմի «Խրոմայա լոշադ» գիշերային ակումբում հրավառության ժամանակ բռնկված հրդեհի պատճառով, ըստ վերջնական տվյալների, զոհվեց 156 մարդ, տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան: Միջադեպից հետո Պերմի մարզային իշխանությունը հրաժարական տվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG