Մատչելիության հղումներ

logo-print

Մարգարյանի դեմ Կոնգրեսի հաղորդմանը «ընթացք կտրվի»


Գլխավոր դատախազությունը ապրիլի 30-ին ստացել է Հայ ազգային կոնգրեսի հաղորդումը, որով ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է քրեական գործ հարուցել եւ պարզել` Երեւանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը միլիոնների հասնող իր ունեցվածքը արդյոք ձեռք չի՞ բերել կոռուպցիայի, «ատկատների» կամ «հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու» միջոցով: Գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հաղորդմանը «օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի»:

XS
SM
MD
LG