Մատչելիության հղումներ

Եվրոպացի խորհրդարանականները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր


Եվրախորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության պատվիրակության անդամները այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, լռությամբ հարգել մեկեւկես միլիոն նահատակների հիշատակը:

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, դիտել ցուցանմուշները:

Պատվիրակության ղեկավար Մարտին Քալանան հետեւյալ գրառումն է կատարել հուշամատյանում. - «Շատ կարեւոր է, որ մենք բոլորս՝ քաղաքական գործիչներն այնպես անեն, որպեսզի երբեւէ նման բան տեղի չունենա: Նրանք, ովքեր մոռանում են պատմությունը՝ դատապարտված են կրկին սխալներ թույլ տալու»:

Քալանան լրագրողների հետ զրույցում ասել է. - «Սարսափելի իրադարձություններ են տեղի ունեցել: Ժամանակակից քաղաքականության համար կարեւոր է, որ մենք դասեր քաղենք այն ամենից, ինչ տեղի է ունեցել անցյալում, որպեսզի նման բաներ չկրկնվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG