Մատչելիության հղումներ

Նիդերլանդների թագուհի Բեատրիքսը այսօր հրաժարվել է գահից, այն փոխանցելով որդուն` Օրանի արքայազն Վիլլեմ-Ալեքսանդերին:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ, 75-ամյա Բեատրիքսը հրաժարման արձանագրությունը ստորագրել է Ամստերդամի Թագավորական պալատում` 46-ամյա Վիլլեմ-Ալեքսանդերի, նրա կնոջ` ծագումով արգենտինուհի 41-ամյա Մաքսիմայի, կառավարության անդամների ներկայությամբ:

Պալատի դիմաց Դամ հրապարակում մեծ էկրանների վրա հեռարձակվող արարողությանը հետեւել է մոտ 25 հազար մարդ, որոնց այնուհետեւ ողջունել են պատշգամբ դուրս եկած Բեատրիքսը, Վիլլեմ-Ալեքսանդերը եւ Մաքսիման:

Բեատրիքսը գահ էր բարձրացել 1980 թվականին:

Վիլլեմ-Ալեքսանդերը դարձավ Եվրոպայի ամենաերիտասարդ միապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG