Մատչելիության հղումներ

Հացադուլ Գուանտանամոյի բանտում


Կուբա - Գուանտանամոյի ամերիկյան բանտի ներսում, արխիվ
Կուբա - Գուանտանամոյի ամերիկյան բանտի ներսում, արխիվ
Մոտ չորս տասնյակ բուժաշխատող է ժամանել Գուանտանամոյի ամերիկյան բանտ, ուր 166 ազատազրկվածներից շուրջ 100-ը հացադուլ են հայտարարել:

Բանտի ղեկավարության փոխանցմամբ` հացադուլավորներից 21-ին, որոնց վիճակն առավել ծանր է, նշանակված է սննդի հարկադիր ընդունում:

Գուանտանամոյի բանտարկյալները մոտ երեք ամիս առաջ սկսեցին բողոքի ակցիաները` դժգոհելով իրենց նկատմամբ բանտի ղեկավարության վերաբերմունքից եւ այն փաստից, որ իրենց մեղադրանք չի առաջադրվում, չնայած իրենք շարունակում են անժամկետ մնալ անազատության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG