Մատչելիության հղումներ

logo-print
Վրաստանի նոր կառավարությունը քայլ առ քայլ գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ընթացքում: Նրա խոսքով` Վրաստանի նոր կառավարությունը կշտկի այն կոպիտ սխալները, որ թույլ են տվել Վրաստանի նախկին իշխանությունները:

Հյուսիստլանտյան դաշինքի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Հյու Բեյլին հայտարարել է, որ չի կասկածում, թե Վրաստանը հաջող կավարտի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, եւ համոզմունք է հայտնել, որ Վրաստանը անպայման կդառնա դաշինքի լիիրավ անդամ:

Միեւնույն ժամանակ Վրաստանի վարչապետը նշել է, որ ՆԱՏՕ-ն կարող է օգտագործել Վրաստանի ենթակառուցվածքները Աֆղանստանից զորքերը եւ բեռները դուրս բերելու համար:

Իվանիշվիլին հայտարարել է նաեւ, որ Հարավային Կովկասը միջազգային հանրության աջակցության կարիք ունի հակամարտությունների լուծման հարցում, քանի որ դրանց կարգավորման հեռանկարը դեռ չի երեւում, եւ առկա է հակամարտությունների վերսկսման վտանգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG