Մատչելիության հղումներ

Քաղաքապետի թեկնածուն քննադատում է «լռող» մտավորականներին


Քաղաքապետի թեկնածուն քննադատում է «լռող» մտավորականներին
please wait

No media source currently available

0:00 0:02:11 0:00

Քաղաքապետի թեկնածուն քննադատում է «լռող» մտավորականներին

Երեւանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանն այսօր Նորարարական փորձարարական արվեստի կենտրոնում երկուշաբթի հանդիպեց մշակույթի գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին` նրանց հետ մայրաքաղաքի խնդիրները քննարկելու համար:

Թեեւ հանդիպմանը քիչ թվով մարդիկ էին ներկա, Խաչատրյանն, այնուամենայնիվ, անդրադարձավ իշխող Հանրապետականի ցուցակում հայտնված մի խումբ մշակույթի գործիչներին, որոնք, նրա խոսքով, չեն բարձրաձայնում քաղաքի մշակութային պատկերը խաթարող խնդիրները:

Օրինակ բերելով նրանիցից մեկին` ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանին, Վահագն Խաչատրյանը հարց բարձրացրեց. - «Ընդհանրապես ինչո՞ւ է լռում Կենտրոնի քաղաքաշինական անհաջող ծրագրերի առնչությամբ, ինչո՞ւ իր խոսքը չի անցնում, կամ չի ուզում իր խոսքը բարձր ասել: Հիմա մենք Հայաստանում ավտորիտար համակարգում ենք, որտեղ ցավոք, մտավորականության ներկայացուցիչներ հակված են ավելի շատ իշխանությանը գովել, իշխանության ծրագրերի կողմը կանգնել, քան թե լսել ժողովրդին, քաղաքացուն»:

Ըստ Խաչատրյանի` քաղաքի տեսքի մասին մտածելիս պետք է նախ եւ առաջ ճիշտ վերահսկողություն սահմանել: Օրինակ, երբ քաղաքի կենտրոնում տեղի է ունենում այն, ինչ կատարվեց Փակ շուկայի հետ, հարց է առաջանում եթե վերահսկողություն չկա, ինչո՞ւմ է մեղավոր տնտեսվարող սուբյեկտը:

«Մեղավոր է քաղաքապետարանը կամ մշակույթի նախարարությունը… ես կառուցապատողին չեմ մեղադրում, ի վերջո կան օրենքի համապատասխան կետեր, կարող ես կառուցապատողին ասել, որ գործի այդ շրջանակներում», - ասաց Խաչատրյանը:

Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի կարծիքով` քաղաքը բարեկարգելու համար նոր օրենքներ պետք չեն, պետք է ընդամենը լինի Երեւան քաղաքի քաղաքաշինական զարգացման տեսլական, ինչը հիմա բացակայում է: Պետք է նաեւ այնպիսի միջավայր ստեղծել, որ օտարերկրյա ներդրողները շահագրգռվեն ներդրումներ կատարելու համար:

Մի բան է նոր պատկերացումներ ունենալ Երեւանը հրապուրիչ քաղաք դարձնելու համար, մեկ այլ բան, թե ինչ անել բետոնապատված կանաչ տարածքների եւ արդեն գոյություն ունեցող ռեստորանների, սրճարանների հետ, որոնք այսօր զբաղեցնում են հանրային հանգստի գոտին: Խաչատրյանը դրանց քանդելու հարցը համարում է «ամենաբարդը»:

«Ես չեմ ասելու միանշանակ այո, քանդվելու են, որովհետեւ դա կարող է շատերին դուր չգալ, բայց դա աստիճանաբար պետք է արվի: Այդ կանաչ տարածքները պետք է վերադարձվեն հանրությանը, Երեւանի քաղաքացիներին; Պետք է տնտեսվարողների հետ խոսել, կարելի է նրանց փոխհատուցել եւ դրանք հանել: Կա քաղաք, կան քաղաքացիներ, կա բիզնես, որն իրականում օգնում է քաղաքին, որպեսզի քաղաքային տնտեսությունը կարողանա քաղաքացիների պահանջները բավարարել: Երկուսը պետք է համատեղել», - ասաց ՀԱԿ-ի թեկնածուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG