Մատչելիության հղումներ

Աշխատանքից ազատվել է «Հյուսիս-Հարավ»-ի իրականացման ՊՈԱԿ-ի տնօրենը


«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության պաշտոնական մեկնարկը, 13-ը սեպտեմբերի, 2012թ.
«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության պաշտոնական մեկնարկը, 13-ը սեպտեմբերի, 2012թ.
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի հրամանով ապրիլի 26-ին աշխատանքից ազատվել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ) գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը։

Տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն` Հովսեփյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է կողմերի համաձայնությամբ:

Նույն օրը հիշյալ ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Սարգսյանը՝ մինչեւ գլխավոր գործադիր տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG