Մատչելիության հղումներ

Այս տարի արդեն 11-րդ անգամ անցկացվող «Արմմոնո» թատերական փառատոնի ծրագրում 22 ներկայացում է, որոնցից 11-ը Հայաստանից են, 9-ը Գերմանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Լիտվայից եւ Վրաստանից:

«Մեծ աջակցություն ենք ստացել Լեհաստանի դեսպանատնից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ Հայաստան է բերվել 5 լեհական ներկայացում: Հայաստան են ժամանել նաեւ լեհ հանրահայտ թատերական գործիչներ:

Հայկական մոնոներկայացումներից փառատոնի ծրագրում տեղ են գտել Մուրադ Ջանիբեկյանի «Խոստովանություն»-ը, Երվանդ Ենգիբարյանի «Պոետի կյանքը», Գոռ Մարգարյանի «Ստրիպտիզ»-ը, Աթուր Սահակյանի «Երբ դու չկաս»-ը եւ այլն:

«Մեր փառատոնից ներկայացումներ ամեն տարի հրավիրվում են այլ երկրներ խաղալու, այս տարի էլ այստեղ են մի շարք հեղինակավոր փառատոնների տնօրեններ», - ասաց Մարիաննա Մխիթարյանը:

«Արմմոնո»-ն անգամ հայկական չափանիշներով փոքր փառատոն է, որն իրականացվում է սափմանափակ ռեսուրսներով:

Մշակույթի նախարարությունը փառատոնին տրամադրել 3.5 մլն դրամ, այս տարի առաջին անգամ դրանից մի փոքր ավելի պակաս գումար տրամադրել է նաեւ Երեւանի քաղաքապետարանը:
XS
SM
MD
LG