Մատչելիության հղումներ

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով այսօր աշխատանքային այցով Երեւան կժամանի Իրանի գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեիի գլխավորած պատվիրակությունը։

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` եռօրա այցի ընթացքում կողմերը կքննարկեն, մասնավորապես, անդրազգային հանցավորության դեմ պայքարում միմյանց իրավական օգնություն ցուցաբերելու, քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր։

Նախատեսվում է, որ բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Իրանի գլխավոր դատախազները կստորագրեն համագործակցության մասին հուշագիր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG