Մատչելիության հղումներ

Ուժգին պայթյուն Պրահայի կենտրոնում. կան տասնյակ վիրավորներ


Պայթյունից տուժածները, Պրահա, 29-ը ապրիլի, 2013թ.

Պայթյունից տուժածները, Պրահա, 29-ը ապրիլի, 2013թ.

Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնում այսօր ուժգին պայթյունի հետեւանքով, ըստ տարբեր աղբյուրների, 40-ից մինչեւ 55 մարդ է վիրավորվել:

Լրատվական գործակալությունների հաղորդագրությունների համաձայն` պայթյունը տեղի է ունեցել Դիվադելնի փողոցի շենքերից մեկում, ազգային թատրոնի շենքից ոչ հեռու:

Ոստիկանությունը պայթյունի հավանական պատճառ է համարում գազի արտահոսքը:

Հրշեջ ծառայությունից փոխանցել են, որ մահվան դեպքերի մասին հաղորդում չկա, հարեւան շենքերից մարդիկ տարհանվել են:

Փրկարարական աշխատանքները փլատակներում շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG