Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ի դատարանը մերժեց Թուրքիայի դեմ ամերիկահայերի հայցը


Թուրքիա - Ամերիկյան ռազմական օդանավը Ինջիրլիքի ավիաբազայում, արխիվ

Թուրքիա - Ամերիկյան ռազմական օդանավը Ինջիրլիքի ավիաբազայում, արխիվ

Մի խումբ ամերիկահայերի ներկայացրած հայցով, որը առնչվում էր Ինջիրլիքի ամերիկյան ռազմակայանի տարածքին, Կալիֆորնիայի դատարանը վճիռ է ընդունել հօգուտ Թուրքիայի, այսօր հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը:

Նույն աղբյուրի վկայությամբ, շուրջ երեք տարի շարունակված դատական գործընթացը ավարտվել է դատարանի որոշմամբ, ըստ որի` «հարցը քաղաքական է եւ ոչ դատական»: Այդպիսով, ամերիկահայերը պարտվել են այս գործում:

2010 թվականի դեկտեմբերին ներկայացրած հայցով Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պնդում էին, որ Թուրքիայի կառավարությունը յուրացրել է իրենց նախնիներին պատկանող՝ տասնյակ հեկտարների հասնող հողատարածքը, եւ 64 միլիոն դոլար փոխհատուցում պահանջում դրա դիմաց: Այդ հողակտորները, ըստ հայցվորների, գտնվել են Թուրքիայի հարավային Ադանա նահանգում եւ ընդգրկել նաեւ Ինջիրլիքի ներկայիս ամերիկյան ռազմաբազայի տարածքը:

Հայցը ներկայացրել էր ամերիկահայ ճանաչված փաստաբան Վարդգես Եղիայանը, ում կինը հայցվորներից մեկն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG