Մատչելիության հղումներ

Տամերլան Ցարնաեւը մոր հետ «ջիհադի» թեման է քննարկել


Բոստոնից նոր հաղորդագրություններ են ստացվում մարաթոնի օրը ահակեչական պայթյուններ իրականացրած Ցարնաեւ-եղբայրների մասին։

Ոստիկանների հետ փոխհրաձգության ընթացքում սպանված ավագ եղբայրը` Տամերլանը, 2011 թվականին իր մոտ հետ հեռախոսազրույցում քննարկել է սրբազան պատերազմի` «ջիհադի» խնդիրը։ Այդ հեռախոսազրույցը Ռուսատսանի գաղտնի ծառայություններն են ձայնագրել։

«Ջիհադ» եզրույթն ունի երկու իմաստ. այն կարող է նշանակել եւ պատերազմ թշնամիների դեմ հանուն իսլամի եւ մահմեդականի անձնական ներքին պայքարը հանուն դավանանքի։

Բոստոնում մարաթոնի եզրագծի մոտ երկու ինքնաշեն ռումբերի պայթյուններից զոհվել է 3 եւ վիրավորցել է 264 մարդ, ապա Ցարնաեւ-եղբայրների հետ փոխհրաձգության ընթացքում սպանվել է մեկ ոստիկան։

Կրտսեր եղբայրը` Ջոխարն, այժմ գտնվում է բանտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG