Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանցիների հետ զրուցելով՝ այսօր քաղաքով երթ էր կազմակերպել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ՀՅԴ-ի Երեւանի ավագանու ցուցակում երրորդ տեղը զբաղեցնող Արսեն Համբարձումյանը ասաց, որ այս երթի նպատակն է՝ շփվել քաղաքացիների հետ, ծանոթանալ նրանց խնդիրներին:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, ինչպե՞ս է անցել քարոզարշավը, հատկապես եթե հաշվի առնենք ՀԱԿ-ի կողմից հնչող այն որակումները, որ դրանք լարված են, Համբարձումյանը պատասխանեց. – «Մեր պարագայում որեւէ խոչընդոտ չի եղել, մենք բնականոն ձեւով մեր քարոզարշավը իրականացնում ենք»։

Դաշնակցականները բաժանվեցին երկու մասի, եւ մարդկանց բարեւելով, քարոզչական բուկլետներ բաժանելով, պատահական անցորդների հետ զրուցելով քայլեցին Կոմիտասի փողոցի հարակից մայթերով: Դաշնակցականները չհերքեցին, որ քարոզչական այս մեթոդն ընդօրինակել են «Բարեւ Երեւան» դաշինքից: Քայլերթին էր միացել նաեւ ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Միանսյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ քաջ գիտակցում է, որ ընդդիմադիր մի քաղաքական ուժ Երեւանի բոլոր հարցերը չի կարող լուծել եւ ակնկալում է, որ ընդդիմադիր դաշտը կմիավորվի:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ընդդիմությունը մինչեւ ընտրությունների օրը փորձելո՞ւ է ինչ-որ միասնական քայլ անել, Մինասյանը նախ հիշեցրեց, որ նախնական քննարկում են ունեցել ընտրությունների միասնական վերահսկողություն կատարելու վերաբերյալ, իսկ հետընտրական փուլում գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները կողմ են միասնական թեկնածուի շուրջ համախմբվել: Իսկ այս փուլում, Մինասյանի կարծիքով, շատ կարեւոր է, որ քաղաքացիները վստահության մեծ քվե տան այն ուժերին, որոնք ձգտում են բարեփոխումների:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG