Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մերձմոսկովյան Դմիտրովի շրջանի հոգեբուժական հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով տասնյակ անմեղ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը խնդրել է իր անկեղծ կարեկցանքի եւ զորակցության խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG