Մատչելիության հղումներ

Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով հարուցվել է քրեական գործ


Ապրիլի 23-ին Երեւանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում www.ilur.am լրատվական կայքի թղթակից Հակոբ Կարապետյանի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը):

Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, նշելով, որ գործով նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG