Մատչելիության հղումներ

«Բարեւ, Երեւանը» հանդիպեց Նոր Նորքի բնակիչներին


Armenia -- Deputy chairman of the "Heritage" Party Armen Martirosian at a press conference. Yerevan, 22Feb2013.

Armenia -- Deputy chairman of the "Heritage" Party Armen Martirosian at a press conference. Yerevan, 22Feb2013.

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարեւ, Երեւան» դաշինքի այսօր ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Նոր Նորք վարչական շրջանում:

Նրանք նախ երթ անցկացրին Նորքի տարբեր զանգվածներում, քարոզչական նյութ բաժանեցին:

Դաշինքի ցուցակը գլխավորող, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, թե անցնող տարիներին գործող ավագանին սպասարկել է ընդամենը մի քանի մարդու շահ, երեք քաղաքապետը է փոխվել, բայց երեւանցիների համար ամեն ինչ նույնն է մնացել: Մարտիրոսյանը մասնավորապես, մատնացույց արեց առեւտրի ոլորտում, տրասնպորտային համակարգում առկա համակարգերը:

Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն հայտարարեց, որ այս ոլորտներում «ատկատների» լուրջ մեխանիզմ է գործում: Մա շեշտեց, որ իրենց ցուցակում չկան օլիգարխներ, ցուցակի առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահի մերձավորներ:
«Բարեւ, Երեւան» դաշինքում ընդգրված են քաղաքացիներ, ոչ թե օլիգարխներ, մականունավորներ, ասաց Մարտիրոսյանը:

Ըստ Մարտիրոսյանի` քաղաքապետը գործելու է «որքան հնարավոր է ունեզրկել երեւանցուն» սկզբունքով: Նա հայտարարեց, որ այդ պատը փետրվարյան նախագահական ընտրություններով ճաքեր է տվել եւ մայիսի 5-ին այն քանդվելու է:

Ելույթ ունեցավ նաեւ դաշինքի չորրորդ համարը` Ստյոպա Սաֆարյանը, ով ամիսներ առաջ այս նույն վարչական շրջանում պայքարում էր մեծամասնական համակարգով պատգամավոր դառնալու համար եւ պարտվեց գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդուն:

Սաֆարյանը Նոր Նորքի բնակիչ է: Նրա խոսքով, թաղապետերը լինելով Հանրապետականի անդամներ, մասնակցել են բոլոր տեսակի ընտակեղծիքներ, եւ այժմ պետք է որեւէ ձայն չտալ իշխող կուսակցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG