Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արտգործնախարարությունը նոտա է հղել Տաջիկստանին, որում ասվում է, որ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու գնահատականները Տաջիկստանի եւ այդ երկրի նախագահի հասցեին պատգամավորի անձնական տեսակետներն են, որոնք արտահայտվել են հեռուստատեսային թոք–շոուի ժամանակ։

«Այդ մեկնաբանությունները որեւէ ընդհանրություն չունեն Ռուսաստանի դիրքորոշման հետ», – ասված է Ռուսաստանի ԱԳՆ–ի հրապարակած հաղորդագրությունում։

Ապրիլի 23-ին Տաջիկստանը բողոքի նոտա էր հղել Ռուսաստանին՝ դժգոհություն հայտնելով հեռուստատեսային «Պոեդինոկ» հաղորդման ժամանակ Ժիրինովսկու հնչեցրած տեսակետների առնչությամբ։ Ժիրինովսկին, մասնավորապես, հայտարարել էր, որ Տաջիկստանի իշխանությունները արհեստականորեն ուռճացնում են այդ երկրում տեղակայված ռուսական ռազմաբազաների համար վճարվող գումարը։ Ռուսաստանցի պատգամավորը հավելել էր, որ որպես պատասխան՝ Ռուսաստանը պետք է արգելի տաջիկ միգրանտներին մուտք գալ եւ աշխատել Ռուսաստանում, ինչը կհանգեցնի նախագահ Էմոմալի Ռահմոնի իշխանության կորստին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG