Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հոգեբուժական հիվանդանոցում հրդեհից 38 մարդ է զոհվել


Ռուսաստան -- Հրդեհ Մոսկվայի մերձակայքում գտնվող հոգեբուժական հիվանդանոցում, 26-ը ապրիլի, 2013թ.
Ռուսաստան -- Հրդեհ Մոսկվայի մերձակայքում գտնվող հոգեբուժական հիվանդանոցում, 26-ը ապրիլի, 2013թ.
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ Մոսկվայի մերձակայքում տեղակայված հոգեբուժական հիվանդանոցում բռնկված կրակից 38 մարդ զոհվել է, նրանից երկուսը՝ հիվանդանոցի բուժաշխատողներ են եղել։
Ռամենսկի քաղաքի թիվ 14 հիվանդանոցում մարդկային զոհերի պատճառ դարձած հրդեհը բռնկվել է այսօր առավոտյան։ Կրակի ճիրաններից հաջողվել է փրկել երեք մարդու՝ երկու հիվանդի եւ մեկ բուժքրոջ։
Ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը նշում է, որ մարդկային նմանօրինակ մեծ կորուստների հավանական պատճառն այն է, որ հիվանդներին քնելուց առաջ հանգստացուցիչ եւ քնաբեր դեղեր են տրվում, եւ հրդեհի ժամանակ արթնանալով՝ նրանք չեն կարողացել արագ կողմնորոշվել եւ դիմել փախուստի։
Առայժմ չի հաջողվել պարզել հրդեհի պատճառը, թեեւ ոստիկանությունը կարծիք է հայտնել, որ այն կարող էր բռնկվել էլեկտրական հոսանքի կարճ միացման հետեւանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG