Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը ԱՄՆ կոնգրեսականների ուղղված նամակում հինգշաբթի օրը հայտնել է, որ ամերիկյան հետախուզական ծառայությունները «տարբեր աստիճանի համոզվածությամբ» եզրակացրել են, որ Սիրիայի իշխող վարչախումբը փոքր քանակությամբ քիմիական զենք, ավելի կոնկրետ՝ զարին գազ է օգտագործել ապստամբների դեմ։

Այդուհանդերձ, Սպիտակ տունը նշել է, որ լիակատար համոզվածության համար իրենց անհրաժեշտ են լրացուցիչ «վստահելի եւ փոխլրացնող փաստեր»։

ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հայտարարել է, որ քիմիական զենքի օգտագործումը այն «կարմիր գիծն է», որը հատելու դեպքում Սիրայի ռեժիմի դեմ անհրաժեշտ կլինի միջազգային ինտերվենցիա կիրառել։

Կոնգրեսականներին ուղղված վերոհիշյալ նամակում Սպիտակ տունը վստահեցրել է, որ Օբաման «պատրաստ է համարժեքորեն արձագանքել քիմիական զենքի օգտագործման ցանկացած հաստատված փաստի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG