Մատչելիության հղումներ

Երեւանի խնդիրները լուծելու համար Մարգարյանին «եւս 4 տարի է անհրաժեշտ»


Երեւանի խնդիրները լուծելու համար Մարգարյանին «եւս 4 տարի է անհրաժեշտ»
please wait

No media source currently available

0:00 0:05:01 0:00
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այսօր հանդիպում ունեցավ «Նոր Խարբերդ» այգեգործական տնտեսության ընտրողների հետ:

Ժամանակին զուտ այգեգործական տնտեսությունում այժմ մշտապես բնակվում են հիմնականում Երեւանում իրենց տները վաճառած մարդիկ: Նրանք տրանսպորտի, խմելու ջրի, գազի, աղբահանության, կոյուղու, կապի խնդիրներ ունեն, սակայն մինչեւ քաղաքապետի ժամանելը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում նրանք ասում էին, որ գոհ են Տարոն Մարգարյանի աշխատանքից:

«Քաղաքապետ նստելու ժամանակաշրջանում Շենգավիթ համայնքի համար ինքը շատ-շատ բան է արել», - ասաց միջին տարիքի մի կին` մյուսների հնչեցրած դժգոհությանն էլ հակադարձեց. - «Մոսկվան միանգամից չի կառուցվել»:

Շենգավիթ համայնքի` մի քանի հազար բնակիչ ունեցող այս հատվածում նաեւ դպրոց ու մանկապարտեզ չկա, ու երեխաները հաճախում են մի քանի կիլոմետր հեռու գտնվող Նոր Խարբերդ գյուղի դպրոցն ու մանկապարտեզը: Այդուհանդերձ, այսօր Տարոն Մարգարյանին ուղեկցող, ՀՀԿ-ի ավագանու թեկնածուների ցուցակում ընդգրկված Նաիրա Նահապետյանը իբրեւ կատարած լավ գործ մանկապարտեզների անվճար լինելու մասին խոսեց. - «Մենք դրանով փորձել ենք մի փոքր թեթեւացնել ձեր սոցիալական բեռը: Եվ այսօր մենք խնդրում ենք ձեր քվեն»:

Իսկ ճարտարապետ Լեւոն Իգիթյանը խարբերդցի ընտրողներին կոչ արեց «Տարոն Մարգարյանի քոքին նայել». - «Սասունցի է»:

«20-25 տարի Երեւանում կուտակված խնդիրները չորս տարում հնարավոր չէ լուծել: Եվս չորս տարի է անհրաժեշտ: Վստահեք այս թիմին, որը չորս տարի շարունակ եղել է ձեր կողքին, ձեր դարդուցավով», - իրեն առաջին անգամ տեսնող խարբերդցիներին ասաց Տարոն Մարգարյանը:

Գործող քաղաքապետը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, դատապարտեց երկու օր առաջ Նոր Նորք վարչական շրջանում իր նախընտրական քարոզչության ժամանակ լրագրողի նկատմամբ կատարված բռնությունը:

«Դատապարտում եմ նման վերաբերմունքը: Իրավապահները կզբաղվեն անպայման», - ասաց նա` անպատասխան թողնելով հաջորդ հարցը, թե արդյոք բռնություն գործադրողն իր կողմնակիցներից չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG