Մատչելիության հղումներ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Պաշտոնանկության պատճառը, ինչպես հայտնում է ոստիկանության լրատվության վարչությունը, ապրիլի 23-ին Երեւանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում www.ilur.am լրատվական կայքի թղթակցի հետ տեղի ունեցած միջադեպն էր, երբ վերջինիս իր մասնագիտական պարտականությունները կատարելիս ծեծի էր ենթարկվել ավագանու հանրապետական անդամի կողմից:

Լրագրող Հակոբ Կարապետյանը հայտարարել էր, որ միջադեպին ականատես են եղել ոստիկանության աշխատակիցները, սակայն ոչինչ չեն արել այն կանխելու համար: Այս միջադեպի առնչությամբ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել էր ծառայական քննություն, որի արդյունքները զեկուցվել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Ոստիկանապետը, հիմք ընդունելով ծառայական քննության արդյունքները, որոշում է կայացրել կարգապահական տույժի ենթարկել հանրային միջոցառման ժամանակ իր պարտականություններում թերացած ոստիկանության տվյալ ծառայողին. նրան հայտարարվել է նկատողություն, նրա անմիջական ղեկավարին՝ խիստ նկատողություն:

«Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մշտապես աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ հատուկ շեշտել է, որ ղեկավար պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր ոստիկան անձամբ է պատասխանատու իր ոլորտում արձանագրված թերացումների ու բացթողումների համար` ընդհուպ մինչեւ ամենախիստ ծառայողական տույժերի նշանակում», - ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG