Մատչելիության հղումներ

Պուտինը հերթական անգամ կպատասխանի ռուսաստանցիների հարցերին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հերթական անգամ պատրաստվում է ուղիղ եթերում պատասխանել ռուսաստանցիների հարցերին։ Արդեն 11-րդ անգամ անցկացվող այս միջոցառումը Պուտինի համար ավանդույթ է դարձել։

Երեկվա դրությամբ Ռուսաստանի նախագահին շուրջ 1.2 միլիոն հարց էր ուղղվել հեռախոսազանգերի եւ ինտերնետի միջոցով։

Ռուսաստանի հիմնական հեռուստաընկերությունները եւ ռադիալիքները պատրաստվում են հեռարձակել հաղորդումը։

Ռուսաստանյան «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը հիշեցնում է, որ 2011 թվականին այն ժամանակ վարչապետ Պուտինը 4 ժամ 32 րոպե շարունակ պատասխանում էր Ռուսաստանի քաղաքացիների հարցերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG