Մատչելիության հղումներ

Հարավային Կորեան կրկին ջանում է բանակցություններ սկսել Հյուսիսի հետ


Հարավային Կորեա -- Սահմանապահ զինվորը հսկում է դեպի Հյուսիսային Կորեայում գտնվող Կեսոն արտադրական համալիր տանող արգելափակոցները, Paju, 24Apr2013
Հարավային Կորեա -- Սահմանապահ զինվորը հսկում է դեպի Հյուսիսային Կորեայում գտնվող Կեսոն արտադրական համալիր տանող արգելափակոցները, Paju, 24Apr2013
Սեուլը Փհենյանին առաջարկել է բանակցել Հյուսիսային Կորեայի սահմանային Փաջու քաղաքում գտնվող Կեսոն արտադրական համալիրի վերագործարկման շուրջ։

Հարավային Կորեան, միաժամանակ սպառնացել է խիստ պատժամիջոցներ ձեռնարկել, եթե Հյուսիսը մերժի իր առաջարկները։ Սեուլը բանակցությունների առաջարկով հանդես է գալիս արդեն երկրորդ անգամ, նախորդ առաջարկները Փհենյանը մերժել էր։

Սահմանային համատեղ տնտեսական գոտում աշխատանքները դադարեցվել էին ապրիլին, երբ Հյուսիսային Կորեան հայտարարեց 60 տարի առաջ կնքված հաշտության պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին եւ Կեսոնից դուրս բերեց շուրջ 53 հազար հյուսկորեացի աշխատողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG