Մատչելիության հղումներ

Թուրքիայի քրդերը Անկարայից պահանջում են ներողություն խնդրել հայերից


Թուրքիայի չորս խորհրդարանական ուժերից մեկը` քրդերի շահերը ներկայացնող «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը, այսօր հանդես է եկել հայտարությամբ` պահանջելով Անկարայից պաշտոնապես ներողություն խնդրել հայերից Ցեղասպանության համար, ինչպես նաեւ խորհրդարանական հատուկ հանձնաժողով ստեղծել` 1915 թվականի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով:

«Ցեղասպանության վերքերը թուրքական հանրության շրջանում մինչ օրս թարմ են այն պարզ պատճառով, որ Թուրքիան այդպես էլ չառերեսվեց 20-րդ դարի խոշորագույն ցեղասպանություններից մեկին: Մեր երկիրն այդպես էլ չմաքրեց հանրության խիղճը, չհամակերպվեց սեփական պատմության հետ եւ ներողություն չխնդրեց հայերից` Ցեղասպանության իրողության համար», - նշված է «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից այսօր տարածված հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG