Մատչելիության հղումներ

Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու միջադեպի հանգամանքները պարզվում են


«Ilur.am» կայքի արտահաստիքային լրագրող Հակոբ Կարապետյանի հետ երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. – «Հակոբ Կարապետյանը հաղորդում է տվել, որ ապրիլի 23-ի ժամը 17.30-ից 18.00-ի սահմաններում, երբ գտնվել է Նորքի 7-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետի մոտ, որտեղ պետք է կայանար Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված հանդիպում, անհայտ անձինք քաշքշել են իրեն` թույլ չտալով նկարահանումներ կատարել, այդ ընթացքում ձախ ձեռքի բութ մատի շրջանում զգացել է ֆիզիկական ցավ, իսկ իր կողմից ճշտված տվյալներով` Աշոտ Պ.-ն բռունցքով հարվածել է իր դեմքին եւ պատճառել վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG