Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանում վերսկսվել է Նավալնիի դեմ դատը


Կրեմլի քննադատ եւ կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվիստ Ալեքսեյ Նավալնին՝ դատարանում

Կրեմլի քննադատ եւ կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվիստ Ալեքսեյ Նավալնին՝ դատարանում

Ռուսաստանում վերսկսվել է Կրեմլի քննադատ եւ կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվիստ Ալեքսեյ Նավալնիի դեմ դատաքննությունը։
Նավալնին մեղադրվում է շուրջ 510,000 դալար արժեքով փայտանյութ յուրացնելու մեջ, երբ 2009 թվականին աշխատում էր Կիրովի շրջանի նահանգապետի մոտ։

Մեղադրանքն հաստատվելու դեպքում ակտիվիստին մինչեւ 10 տարվա ազատազրկում է սպառնում։

Նավալնիի աջակիցները պնդում են, որ ընդդիմադիր գործչի դեմ մեղադրանքները քաղաքական ենթատեքստ ունեն եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է հրամայել Նավալնիին ձերբակալել եւ դատել։

Նավալնիի դեմ դատը մեկնարկել է անցած շաբաթ։ Առաջին դատական նիստը արագորեն հետաձգվել էր, քանի որ ընդդիմադիր ակտիվիստի փաստաբանները ժամանակ էին խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG