Մատչելիության հղումներ

Ջոն Քերին անդրադարձել է սառեցված հակամարտություններին


Բելգիա -- Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին ելույթ է ունենում ուսանողների հետ հանդիպմանը, Բրյուսել, 22-ը ապրիլի, 2013թ.

Բելգիա -- Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին ելույթ է ունենում ուսանողների հետ հանդիպմանը, Բրյուսել, 22-ը ապրիլի, 2013թ.

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հավաքին մասնակցելու նպատակով Բրյուսել մեկնած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին անդրադարձել է սառեցված հակամարտություններին։

Երեկ Եվրահանձնաժողովում ելույթ ունենալով ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ-ի պետքարտուղարը, մասնավորապես, ասել է. - «Դեռ դեռ մի քանի սառեցված հակամարտությունների փակուղում ենք։ Խոսքը այնպիսի հակամարտությունների մասին է, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի, Կիպրոսի հակամարտությունը, Միջին Արեւելքի խաղաղ գործընթացը, Հյուսիսային Կորեան։ Սրանք բոլորը նախորդ դարից մնացած հակամարտություններ են եւ բոլորիս համար մարտահրավեր է այդ հակամարտությունները լուծելը եւ շարժվելը դեպի այնպիսի ապագա, որում ավելի շատ երկրներ ավելի մեծ եռանդ կարող են ներդնել կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների ստեղծման գործում՝ հակամարտությունների ռազմական լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերի փոխարեն»։

Ջոն Քերին երեկ հանդիպել է նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ, եւ հանդիպումից հետո բարձր է գնահատել Եվրամիության ջանքերը Կոսովոյի հարցի լուծման գործում։

Հիշեցնենք, անցած ուրբաթ Բրյուսելում համաձայնագիր է կնքվել Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ, որն արեւմտյան մամուլն արդեն իսկ պատմական է որակել: Եվրամիության միջնորդությամբ, Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչն ու Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի Բելգրադն ու Պրիշտինան այլեւս չեն խոչընդոտի եվրաինտեգրմանն ուղղված միմյանց կողմից գործադրվող ջանքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG