Մատչելիության հղումներ

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունը կոչ է արել արաբական երկրներին դադարեցնել զենքի մատակարարումը Սիրիայի հակամարտող կողմերին։

Բան Կի-մունը նման կոչով հանդես է եկել ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Էլ-Առաբեի եւ Քաթարի վարչապետ Համիդ Բինյասի Մալթահանի հետ հանդիպման ժամանակ։

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը, սակայն, ասել է, թե այս պահին հնարավոր չէ դադարեցնել զենքի հոսքը Սիրիա։ Ըստ Նաբիլ Էլ-Առաբեի, քանի որ Սիրիայի կառավարությունը ստացել է զենքի համապատասխան խմբաքանակ, ապստամբները եւս պետք է զենք ստանան, որպեսզի հավասարակշռություն ապահովվի։

Քաթարն էլ իր հերթին կոչ է արել սիրիական ապստամբներին ավելի շատ ծանր հրետանի տրամադրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG