Բոստոնում եւ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի մյուս բնակավայրերում այսօր մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք կմատուցեն մեկ շաբաթ առաջ ժամանակ իրականացված ահաբեկչության զոհերին:
Անցած երկուշաբթի Բոստոնի Մարաթոնի ժամանակ իրականացված զույգ պայթյունների հետեւանքով զոհվել էր` երեք, վիրավորվել` առնվազն 180 մարդ:
Ահաբեկչությունը իրականացնելու մեջ կասկածվող երկու եղբայրներից մեկը` Թամերլան Ցարնաեւը, երեքշաբթի օրը սպանվեց ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ:
Նրա կրտսեր եղբայրը` Ձոխար Ցարնաեւը, հայտնաբերվեց եւ կալանավորվեց ուրբաթ երեկոյան` Բոստոնի արվարձաններից մեկում իրականացված մեծամասշտաբ որոնողական օպերացիայի արդյունքում:
Ձոխարը այժմ գտնվում է հիվանդանոցում եւ ի վիճակի չէ խոսել, քանի որ վիրավորվել է կոկորդից:
Բոստանի ոստիկանությունը նրա դեմ մեղադրական նյութեր է պատրաստում:
Բոստոնի ոստիկանության կոմիսար Էդ Դեյվիսը կիրակի օրը հայտարարել է, որ ազգությամբ չեչեն Ցարնաեւ եղբայրները բավական զենք-զինամթերք ունեին եւ հավանաբար ծրագրում էին այլ ահաբեկչական գործողություններ եւս:
Չեչեն եղբայրների ծնողները, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել են, որ իրենց որդիների դեմ պարզապես գործ է սարքվել: