Մատչելիության հղումներ

Ուզբեկ գրողն ազատ է արձակվել 14-ամյա բանտարկությունից հետո


14 տարի բանտում անցկացնելուց հետո ազատ է արձակվել ուզբեկ գրող Մամադալի Մահմուդովը:

Գրողի կինը` Գյուլսարա Մահմուդավոն «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայությանն ասել է, որ իր ամուսինն ազատ է արձակվել ուրբաթ երեկոյան:

72-ամյա գրողի պատժաժամկետը լրացել էր անցած փետրվարին, սակայն, ինչպես նշել է նրա կինը, վտանգ կար, որ Մահմուդովը կարող էր նոր պատիժ ստանալ «ազատազրկման վայրում կանոնները խախտելու համար»:

Մամադալի Մահմուդովը ազատազրկման էր դատապարտվել 1999 թվականին Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի դեմ մահափորձի կազմակերպմանն առնչություն ունենալու մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG