Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ-ում զոհված զինծառայողի մահվան առիթով քրեական գործ է հարուցվել


Երեկ Լեռնային Ղարաբաղի զորամասերում մեկի մարտական դիրքում հրազենային վիրավորումից սպանված ժամկետային զինծառայող, 19-ամյա Րաֆֆի Մարաշլյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը:

Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը` խոստանալով ավելի ուշ հրապարակել լրացուցիչ մանրամասներ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Րաֆֆի Մարաշլյանը երեկ կեսօրին մոտ դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ու տեղում մահացել:

Մարաշլյանը զորակոչվել Երեւանից:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG