Մատչելիության հղումներ

Տաջիկստանում ծեծի է ենթարկվել ընդդիմության ներկայացուցիչը


Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ուրբաթ երեկոյան ծեծի է ենթարկվել երկրի խոշորագույն ընդդիմադիր ուժի` Իսլամական վերածննդի կուսակցության ղեկավարի տեղակալ Մոհամմադալի Խայտը:

Ընդդիմադիր գործիչը տեղափոխվել է հիվանդանոց: Բռնության ենթարկված քաղաքական գործչի համախոհները Reuters գործակալությանը փոխանցել են, որ երկրում լարվածության աճը պայմանավորված է նոյեմբերին նախանշված նախագահական ընտրություններով:

Նշենք, որ Իսլամական վերածննդի կուսակցությունը Տաջիկստանի խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է:

Առայժմ պարզ չէ, թե ով եւ ինչ նպատակով է կազմակերպել հարձակումը ընդդիմադիր գործչի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG