Մատչելիության հղումներ

Իրաքում մեկնարկել են տեղական օրենսդիր մարմինների ընտրությունները


Իրաքի 18 վարչական շրջաններից 12-ում այսօր մեկնարկել են տեղական օրենսդիր մարմինների ընտրությունները:

378 տեղի համար ընտրապայքար են մղում 50-ից ավելի դաշինքների ավելի քան 8 հազար թեկնածուներ:

Մեկնարկած ընտրությունների արդյունքներն ուղղակիորեն չեն կարող ազդել երկրի ղեկավարության կազմի վրա, սակայն դրանք կարեւոր քննություն կհանդիսանան 2014-ի խորհրդարանական ընտրություններից առաջ:

Տեղական օրենսդիր մարմինների ընտրություններ Իրաքում վերջին անգամ անցկացվել են 2009 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG