Մատչելիության հղումներ

Չեխ խորհրդարանականները այցելել են Ծիծեռնակաբերդ


Չեխ խորհրդարանականները Ծիծեռնակաբերդում, 19-ը ապրիլի, 2013
Չեխ խորհրդարանականները Ծիծեռնակաբերդում, 19-ը ապրիլի, 2013
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յան Բաուերի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 19-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ` չեխ խորհրդարանականները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, հարգել ցեղասպանված մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Յան Բաուերն ու պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, դիտել ցուցանմուշները։

Լրագրողների հետ զրույցում, ի պատասխան հարցին, թե ի՞նչ պետք է անել ցեղասպանությունները կանխելու համար, Բաուերը նշել է. - «Չեխիայի Հանրապետությունը Եվրամիության անդամ երկիր է, եւ մենք զբաղվում ենք այդ հարցով։ Մենք պետք է դասեր քաղենք, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG