Մատչելիության հղումներ

Բոստոնի արվարձանում գտնվող Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում` MIT-ում, հինգշաբթի երեկոյան անհայտ անձի կրակոցից ոստիկանության սպա է սպանվել:

Ինստիտուտի տարածքը շրջափակված է, ոստիկանական խմբերը որոնում են կրակող անձին:

Որոշ հաղորդումների համաձայն` MIT-ի մոտակայքում նաեւ պայթյունի եւ հրաձգության ձայներ են լսվել: Լրատվական գործակալությունները հաղորդում են, որ ոստիկաններին այնտեղ հաջողվել է առնվազն մեկ կասկածյալի ձերբակալել:

Դեռ հայտնի չէ, թե արդյոք այս միջադեպերը որեւէ կապ ունեն երկուշաբթի Բոստոնի կենտրոնում` մարաթոնի վերջնագծի մոտ տեղի ունեցած պայթյունների հետ, որոնց հետեւանքով երեք մարդ զոհվեց, ավելի քան 170-ը վիրավորվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG