Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն հավանություն է տվել վարչապետի վերանշանակման առաջարկին


Իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը այսօր երեկոյան Հայաստանի նախագահ, ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քննարկել է վարչապետի նշանակման հարցը եւ հավանություն տվել Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում վերանշանակելու` նախագահի առաջարկին:

ՀՀԿ գործադիր մարմինը նաեւ երաշխավորել է, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մնան իրենց տեղերում: Այլ պաշտոնյաների հարց չի քննարկվել:

2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորված կառավարությունը հրաժարական ներկայացրեց այս տարվա ապրիլի 9-ին, երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց նախագահի պաշտոնը:

Համաձայն Սահմանադրության` նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո տասնօրյա ժամկետում (այս դեպքում ապրիլի 19-ին): Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG