Մատչելիության հղումներ

80 միլիոն դրամ` ՏՏ ոլորտի աջակցման համար


Հայաստանի կառավարությունն այսօր հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2013 թվականի ծրագիրը եւ միջոցառումների ցանկը:

Կառավարության պաշտոնական կայքէջի համաձայն` ծրագրի համար պետբյուջեում նախատեսված է 80 միլիոն դրամ, որով Հայաստանի ՏՏ ոլորտը ներկայացվելու եւ խթանվելու է Հայաստանում եւ արտերկրում, անցկացվելու է հետազոտություն, հասարակական իրազեկում:

Երկրորդ ուղղությունը միջազգային համագործակցությունն է, որի նպատակն է խթանել արտասահմանյան ներդրումները, ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես նաեւ ծանոթանալ եւ կիրառել լավագույն միջազգային փորձը, համատեղ ծրագրեր կիրականացվեն համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Ինթելը», «Սիսկոն», «Նեյշնլ ինսթրումենթսը», «Նոկիան» եւ այլն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG