Մատչելիության հղումներ

Հայաստանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը նշեց, որ ներկայացման մեջ ներգրավված են 26 պարողներ:Նրանցից 19-ը հայեր են, 7-ը՝ «Bad Boys of Dance » -ի անդամներ:

«Այսօր երեկոյան առաջին բաժնում դուք կտեսնեք «La Revancha del Tango»-ն, որի հիմքում դասական պարն է: Երկրորդ բաժնում կտեսնեք շատ ավելի բազմազան՝ փողոցային պարերի ոճից մինչեւ դասական», -նշեց Խառատյանը:

«Bad Boys of Dance» պարային համույթը հիմնադրվել է 2007 թվականին ամերիկյան հայտնի պարող Ռասթա Թոմասի կողմից: Համույթը տարեկան 200-ից ավելի համերգ է ներկայացնում աշխարհի տարբեր երկրներում:

«Շատ ուրախ ենք Հայաստան գալու եւ այստեղ ներկայացում բեմադրելու համար: Երեկ փորձի ժամանակ ես առիթ ունեցա տեսնել հայ պարողներին եւ շատ տպավորված եմ: Սկզբում ես մի քիչ զգուշավոր էի, չգիտեի, թե ինչպես կկարողանան իրենք հարմարվել մեր ոճին, բայց մեր փորձի մի քանի ժամերի ընթացքում նրանք բացվեցին, ամեն ինչ շատ լավ է: Այսօր երեկոյան հայ հանդիսատեսը կտեսնի արդեն արդյունքը», - ասաց է Ռասթա Թոմասը:

Ռուդոլֆ Խառատյանը նշեց, որ 20-ից ավելի տարիներ ապրել է Միացյալ Նահանգներում, դասավանդել է Վաշինգթոնում: Խառատյանը եղել է Ռասթա Թոմասի ուսուցիչը: Բալետմայստերը նշում է, որ Ռաստան մասնակցել է տարբեր հեղինակավոր մրցույթների, արժանացել ոսկե մեդալների: Այս նախագիծն իրենց երկար տարիների համագործակցության արդյունք է:
XS
SM
MD
LG