Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը մեկնել է Լիտվայի Հանրապետություն


Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյան
Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը այսօր Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հրավերով երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լիտվա:

Լիտվայի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-լիտվական հարաբերություններին, երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրներին եւ զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG