Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հանդիպում է ունեցել ՀՀ ՊՆ-ում


Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը ապրիլի 17-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող երկարաձգված հակամարտությունների գծով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Անդրեյ Դեշիցայի գլխավորած պատվիրակությանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունը փոխանցում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը եւ Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:

«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերին: Մտքեր փոխանակվեցին նաեւ հակամարտության շփման գծում կողմերի միջեւ վստահության հաստատման հնարավոր ուղիների վերաբերյալ: Կողմերը կարեւորեցին ԵԱՀԿ հովանու ներքո իրականացվող միջոցառումների շարունակականության անհրաժեշտությունը` հակամարտության խաղաղ կարգավորման գործում», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Դեշիցային չորեքշաբթի օրը ընդունել է նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը` նրան ներկայացնելով Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG